ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
12.02.2018 | 09:35

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան, Հայաստան և Արցախ այցի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ կոչ են արել կողմերին բարեխղճորեն կատարել Ժնևում, Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ստանձնած պարտավորությունները։ ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն, համանախագահները խոր մտահոգություն են հայտնել շփման գծում վերջերս մարդկային զոհերի կապակցությամբ, կոչ են արել կողմերին ձեռնարկել լրացուցիչ միջոցներ լարվածության նվազեցման և հրադադարի պահպանման ուղղությամբ։ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից։

Համանախագահները կրկին հայտարարում են իրենց վճռականության մասին՝ օգնել կողմերին գտնել խնդրի խաղաղ կարգավորում՝ հիմնվելով Հելսինկյան ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման վրա։
Համանախագահները նաև ողջունել են կողմերի պատրաստակամությունը շարունակել ինտենսիվ բանակցությունները, հաշվի առնելով ներկա նախընտրական շրջանը»,- ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 2562

Մեկնաբանություններ